Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիայի զորքերը հատել են Բահրեյնի սահմանը


Սաուդյան Արաբիայի մոտ երկու հազար զինծառայողներ այսօր հատել են Բահրեյնի սահմանը: Հաղորդվում է, որ գործողության նպատակը զանգվածային անկարգությունների մասնակիցներից կառավարական օբյեկտների պաշտպանությունն է:

Հաղորդվում է նաեւ, որ սաուդյան զինվորական ստորաբաժանումը գործում է Պարսից ծոցի երկրների համագործակցության կազմակերպության զորքերի կազմում:

Առայժմ չկան հաստատված տեղեկություններ, թե Բահրեյնը պաշտոնապես օգնություն է խնդրել հարեւան երկրից:

Վերջին շաբաթներին Բահրեյնում ծագած զանգվածային անկարգությունների պատճառը բնակչության մեծամասնությունը կազմող շիա մահմեդականների դժգոյությունն է սուննի թագավորական ընտանիքի կառավարումից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG