Մատչելիության հղումներ

Եվրոզոնայի երկրները պայմանավորվում են համակարգել իրենց տնտեսական գործունեությունը


Եվրոզոնայի երկրների առաջնորդները այսօր Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն են ձեռք բերել հզորացնել տնտեսական աջակցության կարիք ունեցող երկրների համար ստեղծված վարկային հիմնադրամն ու խթանել տնտեսական քաղաքականության ոլորտում կատարվող քայլերի համակարգումը` նպատակ ունենալով աջակցել տնտեսապես ավելի թույլ երկրներին:

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպույն ասել է, թե ձեռք բերված համաձայնությունները, մարտի 24-25-ին ԵՄ-ի լիագումար վեհաժողովում հաստատվելու դեպքում, հնարավորություն կտան վերջապես հաղթահարել դրամավարկային ճգնաժամերը, որոնցից մեծապես տուժել են Հունաստանի, Իռլանդիայի նման երկրները, եւ որոնք սպառնում են եվրոյի նկատմամբ վստահությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG