Մատչելիության հղումներ

Ադրբեջանում բողոքի ակցիաները շարունակվում են


Այսօր Բաքվի կենտրոնում ոստիկանները ուժ են կիրառել չարտոնված հանրահավաքի մասնակիցների նկատմամբ։

Բողոքի ակցիան կազմակերպել է «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը։ Ակցիային մասնակցում էին նաեւ այլ կուսակցությունների անդամներ, ընդդիմության համակիրներ:

Ոստիկանությունը առնվազն 40 մարդ է ձերբակալել։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը հաղորդում է, որ մի քանի հարյուր մարդ է հավաքել Բաքվի կենտրոնում գտնվող Շատրվանների հրապարակում։ Ակցիայի մասնակիցները ժողովրդավարական բարեփոխումներ եւ ազատություններ են պահանջում։ Նրանք երթով անցնում են քաղաքի կենտրոնական փողոցներով։ Ոստիկանությունը հետեւում է նրանց։

«Մուսավաթի» նախագահ Իսա Ղամբարը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ չնայած ոստիկանները «ուժ են կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ, ակցիան հաջողվեց»։

Նախօրեին ոստիկանները ցրել էին երիտասարդ ակտիվիստների հավաքը` ձերբակալելով ավելի քան մեկ տասնյակ երիտասարդների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG