Մատչելիության հղումներ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել


Մարտի 15-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։

Այցի շրջանակում Տիգրան Սարգսյանը հանդիպումներ կունենա Եվրամիության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ։

Նախատեսվում է նաեւ ՀՀ կառավարության ղեկավարի ելույթը ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

Եռօրյա այցի ընթացքում Տիգրան Սարգսյանը կհանդիպի Բելգիայի վարչապետի, Սենատի եւ խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահների հետ։

Կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը կառավարության եւ նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG