Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարը հանդիպել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսել կատարած այցի շրջանակներում մարտի 10-ին հանդիպել է Եվրամիության արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի համար պատասխանատու ստորաբաժանման կառավարիչ-տնօրեն Միրոսլավ Լայչակին եւ տնօրեն Գունար Վիգանդին:

Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր:

Մասնավորապես, Հայաստանի պաշտպանության նախարարը անթույլատրելի է համարել մարտի 5–ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ձեռքբերված պայմանավորվածություններից հետո շփման գծում Ադրբեջանի կողմից վարվող դիպուկահար եւ անկանոն կրակը:

Եվրամիության պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել գործնական աջակցություն ցուցաբերել հակամարտության գոտում փոխվստահության մթնոլորտի բարելավման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG