Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը կայցելի Լատվիա


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Լատվիա։

Նա հանդիպումներ է ունենալու Լատվիայի նախագահի, խորհրդարանի նախագահի եւ վարչապետի հետ։

Ռիգայում հայ-լատվիական գործարար համաժողով է բացվելու։ Սերժ Սարգսյանը մասնակցելու է գործարար համաժողովի բացման արարողությանը, ինչպես նաեւ հանդիպում է ունենալու հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Այս մասին հաղորդում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG