Մատչելիության հղումներ

Աշխատանքից ազատվել են 4 բուհերի ռեկտորներ


Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանի, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանի, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Հրաչյա Գասպարյանի, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի եւ Գավառի պետական համալսարանի ռեկտոր Հրանտ Հակոբյանի աշխատանքային պայմանագրերը լուծելու վերաբերյալ:

Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` Աշոտյանի համապատասխան հրամաններով մարտի 9-ից տվյալ բուհերի ռեկտորների պաշտոնակատարներ են նշանակվել` Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում` Կորյուն Աթոյանը, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում` Դերենիկ Դումանյանը, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում` Արմեն Մազմանյանը, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանում` Հովհաննես Թոքմաջյանը, Գավառի պետական համալսարանում` Ռուզան Հակոբյանը:

Ռեկտորների ընտրությունները տեղի կունենան համապատասխան կարգով եւ սահմանված ժամկետներում, ասված է կրթության եւ գիտության նախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG