Պաշտոնական Բաքուն ակնկալում է, որ մարտի 5-ին Սոչիում կայանալիք` Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ պաշտոնական Երեւանը «կհրաժարվի ապակառուցողական դիրքորոշումից»: Այդ մասին այսօր լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության եւ տեղեկատվական ապահովման բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը:
«Ադրբեջանի նախագահի այսօրվա քաղաքականությունն այն է, որ խաղաղ բանակցությունները շարունակվում են, բայց գոյություն ունի որոշակի լիմիտ: Երբ այդ լիմիտը սպառվի, մենք իրավունք ունենք եւ պետք է մտածենք այլընտրանքային ուղիների մասին», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ասլանովը:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 2-ին Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում իր ելույթում հույս էր հայտնել, որ «ի վերջո Սոչիում Ադրբեջանի կողմից կցուցաբերվի անհրաժեշտ իրատեսություն եւ քաղաքական կամք, որպեսզի հնարավոր լինի առաջ տանել կարգավորման գործընթացը»: