Մատչելիության հղումներ

Լիբիայում խաղաղ մարդկանց վրա հարձակումներն անպատիժ չեն մնա


Հաագայում տեղակայված Միջազգային քրեական դատարանը հայտնել է, որ հետաքննություն է վարելու Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին եւ նրա մերձավոր շրջապատին, այդ թվում որդիներին վերագրվող մարդկության դեմ հանցագործությունների հանգամանքները պարզելու համար։

Միջազգային քրեական դատարաnի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն ասել է, որ Քադաֆիի անվտանգության ստորաբաժանումները Լիբիայի տարբեր քաղաքներում խաղաղ ցուցարարներին հարձակման են ենթարկել։ Նա հավաստիացրել է, որ մեղավորներն անպատիժ չեն մնա։

Գնդապետ Քադաֆիին սատարող զորամիավորումներն այսօր նոր հարվածներ են հացրել ընդդիմադիր ուժերի դիրքերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG