Մատչելիության հղումներ

Ամերիկյան ռազմանավեր եւ օդուժ` Լիբիայի սահմանի մոտ


Պենտագոնի մամլո խոսնակ Դեյվիդ Լեյփընը հայտարարել է, որ ամերիկյան ռազմական նավատորմի եւ օդուժի ստորաբաժանումներ են մոտեցվել Լիբիայի սահմանին, ինչը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային լիբիական ճգնաժամի ընթացքում գործելու լայն հնարավորություն կտա:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, իր հերթին, հայտարարել է, որ պաշտոնական Լոնդոնը դաշնակիցների հետ աշխատում է ողջ Լիբիայի տարածքը ոչ թռիչքային գոտի դարձնելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա կանխել Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ օդուժի կողմից քաղաքացիական բնակչության ռմբահարումները:

Ավստրալիայի արտգործնախարար Քեւին Ռուդը նշել է, որ իր կառավարությունը կդիմի ՄԱԿ-ին` Լիբիայի տարածքում նշված ոչ թռիչքային գոտին հաստատելու խնդրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG