Մատչելիության հղումներ

Դաշնակցությունը խորհրդարանում արտահերթ քննարկման է դնում գազի հարցը


Հայաստանի Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցությունը խորհրդարանի այսօր մեկնարկող քառօրյա նիստերում արտահերթ քննարկման է դնելու գազի հարցը:

Դաշնակցական պատգամավորները, կուսակցությունից ստացված հաղորդագրության համաձայն, որոշել են օգտվել ընդդիմադիր խմբակցությանը օրենքով ընձեռված այդ հնարավորությունից, երբ անցած ուրբաթ օրը Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Դաշնակցություն խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեության ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագծին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG