Մատչելիության հղումներ

Իրանում ընդդիմությունը պահանջում է տնային կալանքից ազատել համախոհներին


Իրանի նախկին նախագահ Մոհամադ Խաթամին այսօր կոչ է արել իշխանություններին ազատ արձակել ընդդիմության երկու ազդեցիկ գործիչներին՝ Միր-Հոսեյն Մուսավիին եւ Մեհդի Քարուբիին, ովքեր տնային կալանքի են դատապարտվել՝ բողոքի ցույցեր կազմակերպելու համար։

Վերջիններս կոչ էին արել ընդդիմության աջակիցներին հակակառավարական ցույց անցկացնել փետրվարի 14-ին, որը դարձել էր զանգվածային ամենամեծ հանրահավաքը Իրանում՝ անցած տարվա վիճահարույց նախագահական ընտրություններից եւ ընդդիմության հետ բախումներից հետո։

Իշխանության ներկայացուցիչները, մինչդեռ, պահանջում են պատասխանատվության կանչել ընդդիմության առաջնորդներին, մի քանի պատգամավորներ անգամ պահանջում են նրանց մահապատժի ենթարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG