Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը պատժամիջոցներ սահմանեց Լիբիայի վարչակազմի նկատմամբ


Շաբաթ ուշ երեկոյան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում կառույցի անդամ երկրները բանաձեւ ընդունեցին Լիբիայի վերաբերյալ, որն արգելում է Քադաֆիի եւ նրա մերձավորների մուտքը այլ երկրներ, սառեցնում է բանկային հաշիվները, ինչպես նաեւ էմբարգո է սահմանում զենք-զինամթերքի մատակարարումների վրա։

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Միացյալ Նահանգների կողմից մշակված փաստաթուղթը նաեւ հանձնարարում է Հաագայի Միջազգային Քրեական դատարանին քննել Լիբիայի վարչակազմի կողմից ցուցարարների նկատմամբ իրականացված գործողությունները եւ պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր հանցանք են գործել մարդկության դեմ։

Փաստաթղթին կողմ են արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները, անգամ՝ վետոյի իրավունք ունեցող, եւ, որպես կանոն, խիստ պատժամիջոցներից խուսափող Չինաստանն ու Ռուսաստանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG