Մատչելիության հղումներ

ՀԱԿ. Ոստիկաններն ընդդիմության համակիրներին հորդորում են չմասնակցել մարտի 1-ի հանրահավաքին


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի Էրեբունու տարածքային գրասենյակից հաղորդում են, որ ուրբաթ երեկոյան Էրեբունու ոստիկանության աշխատակիցները այցելել են այդ համայնքում բնակվող Հայ ազգային կոնգրեսի համակիրներին:

«Նրանց տեղում կամ ոստիկանություն հրավիրելուց հետո սպառնում են չմասնակցել մարտի 1-ի Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին:

Օպերացիան ղեկավարում են Էրեբունի համայնքի ոստիկանապետի` ծառայության գծով տեղակալ Ռազմիկ Հովհաննիսյանը եւ թաղային տեսուչների ղեկավար Արմեն Դոյդոյանը», - ասված է ՀԱԿ Էրեբունու տարածքային գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG