Մատչելիության հղումներ

Լիբիայից տարհանված հայաստանցիները հասել են Մոսկվա


Լիբիայից տարհանված Հայաստանի բոլոր քաղաքացիները բարեհաջող հասել են Մոսկվա: Այդ մասին այսօր երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Հայաստանի 4 քաղաքացիները` Գեւորգ Աստվածատրյանը, Արտակ Մնացականյանը, Կարապետ Բաբաջանյանը եւ Անի Ղազարյանը, Լիբիայից տարհանվել են ռուսաստանյան օդանավերով: Մոսկվայում նրանց դիմավորել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG