Մատչելիության հղումներ

Քադաֆին չի պատրաստվում հեռանալ


Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին, երեկ հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին, ասել է, թե հրաժարական չի տա:

«Ես չեմ պատրաստվում հեռանալ այս երկրից, ես կնահատակվեմ այստեղ», - հայտարարել է Քադաֆին` վստահեցնելով, թե Լիբիայի իշխանությունները դեռեւս ուժ չեն գործադրել եւ պատրաստ են այդ քայլին դիմել անհրաժեշտության դեպքում:

Լիբիայում բռնկված ընդվզումների եւ բախումների հետեւանքով կան հարյուրավոր զոհեր. պաշտոնապես հաղորդվում է 300 զոհերի մասին, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` զոհերի թիվը ավելի քան 500 է:

Երկրում տեղի ունեցած դեպքերի հետեւանքով հրաժարական տված եւ ժողովրդի կողմն անցած ազգային անվտանգության նախկին նախարարը «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնարավոր է համարել Քադաֆիի ինքնասպանությունը:

Վերլուծաբանները, իրենց հերթին, պնդում են, որ 42 տարի իշխող Քադաֆիի հրաժարականը կարող է ձգձգվել առավելագույնը երկու օր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG