Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը ընդունել է Ասադ Ալամին


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման մասնակիցներն անդրադարձել են «Երկրի գործընկերության ռազմավարությունը 2009-2012 թվականների համար» ծրագրի շրջանակում գործակցության խորացման հեռանկարներին եւ ՀԲ-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների բաշխման ուղղություններին: Մասնավորապես, առաջնահերթ է համարվել գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ոլորտներում եւ կառավարման համակարգի բարեփոխումների ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը:

Խոսելով գյուղատնտեսության ոլորտի զարգացման կարեւորությունից` վարչապետը ներկայացրել է Հայաստանի կառավարության նիստում հաստատված գյուղի եւ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը: Այդ առումով Տիգրան Սարգսյանը կարեւորել է կոոպերատիվների խթանման, գյուղատնտեսության տեխնիկական վերազինման, սերմնաբուծության եւ անասնաբուծության զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG