Շփման գծում երեկ եւ այսօր զոհվել է ադրբեջանցի մեկ զինծառայող, եւս մեկը վիրավորվել է: Այդ մասին հաղորդում է 1news.az լրատվական գործակալությունը` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուին:
Զոհված եւ վիրավորված զինծառայողների ինքնությունը չի հրապարակվում: Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ հաղորդել էին շփման գծում մեկ զինվորի զոհվելու եւ եւս մեկի վիրավորվելու մասին, եւ հստակ չէ` արդյոք այսօրվա հաղորդագրությունում խոսքը նաեւ ա՞յդ զինծառայողներից մեկի մասին է:
Սաբիրօղլուն պնդել է, թե հրադադարի ռեժիմը խախտել է հայկական կողմը, որը, ըստ նրա, փորձում է ապակայունացնել իրավիճակը ադրբեջանական բանակում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով 7 զինծառայողների սպանության մասին տեղեկատվության տարածվելուց հետո:
«Թշնամին միտումնավոր կերպով փոխհրաձգություններ է սադրում ճակատային գծում` ադրբեջանական կողմի վրա մեղքը բարդելու նպատակով», - հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության խոսնակը:
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը, սակայն, դեռ երեկ շեշտել է, որ հայկական ուժերը շարունակում են հարգել հրադադարի ռեժիմը: