Մատչելիության հղումներ

ՊՆ. «Հայկական զինված ուժերը շարունակում են հարգել հրադադարի ռեժիմը»


Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, համաձայն որոնց, հայկական զինված ուժերը փետրվարի 20-ին խախտել են հրադադարի ռեժիմը` ադրբեջանական կողմին պատճառելով կորուստներ:

Այսօր տարածած հաղորդագրությամբ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը, մասնավորապես, ասել է. - «Ադրբեջանական լրատվամիջոցներում ադրբեջանական բանակի բազմաթիվ զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները կարող են հետեւանք լինել ինչպես իրենց բանակում տեղի ունեցող ինքնասպանությունների ու ինքնախեղումների, այնպես էլ այդ կորուստների մի մասը կարող է հետեւանք լինել ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն գործողությունների»:

Դավիթ Կարապետյանը պարզաբանել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից ստացված տեղեկությունների համաձայն Ադրբեջանի զինված ուժերը փետրվարի 20-ին բազմաթիվ անգամներ խախտել են հրադադարի ռեժիմը:

«Հաշվի առնելով այն, որ ադրբեջանական կողմը սադրանքը դարձրել է առօրյա գործելակերպ` հնարավոր է նաեւ, որ կորուստների մասին բազմաթիվ հրապարակումներով Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել հետագա սադրանքների համար», - նշել է ՊՆ խոսնակը` հավելելով. - «Հայկական զինված ուժերը շարունակում են հարգել հրադադարի ռեժիմը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG