Գերմանիայի արտաքին գործոց նախարար Գուիդո Վեստերվելեն շնորհակալություն է հայտնել իր իրանցի պաշտոնակից Ալի Աքբար Սալեհիին գերմանացի ազատազրկված երկու լրագրողներին տուգանքի դիմած ազատելու հարցում սատարելու համար։
Գուդո Վեստերվելեն անձամբ մեկնել է Թեհրան իր հայրենակիցների հարցը իրանական իշխանությունների հետ լուծելու համար։
Bild am Sonntag օրաթերթի թղթակիցներ Մարկուս Հելվիգը եւ Յենս Կոխը ձերբակալվել են անցյալ տարվա հոկտեմբերին Թավրիզում այն բանի համար, որ առանց թույլտվության հարցազրույց են վերցրել ամուսնական հավատարմությունը խախտելու համար մահապատժի դատապարտված Սաքինե Մոհամադի Աշտիանիի որդուց եւ փաստաբանից։
Լրագրողները լրտեսության մեղադրանքով դատարարտվել են 20-ական ամսվա ազատազրկման։ Սակայն երեկ իրանական դատարանը նրանց ազատ է արձակել, պարտադրելով, որ յուրաքանչյուրը վճարի 50 հազար դոլար տուգանք։
Այսօր գերմանացի լրագրողները եւ արտգործնախարարը միասին վերադարձել են Բեռլին: