Մատչելիության հղումներ

Գերմանացի լրագրողներին կազատեն տուգանքի դիմաց


Իրանում ձերբակալված գերմանացի երկու լրագրողներ ազատ կարձակվեն 50 հազար դոլար տուգանքի դիմաց։ Դատարանը Մարկուս Հելվիգին եւ Յենս Կոխին դատարարտել է 20-ական ամսվա ազատազրկման, սակայն համաձայնել է ազատազրկումը փոխարինել տուգանքով։

«Բիլթ ամ Զոնթագ» պարբերականի երկու թղթակիցները ձերբակալվել են անցյալ տարվա հոկտեմբերին Թավրիզում այն բանի համար, որ առանց թույլտվության հարցազրույց են վերցրել ամուսնական հավատարմությունը խախտելու համար մահապատժի դատապարտված Սաքինե Մոհամադի Աշտիանիի որդուց եւ փաստաբանից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG