Մատչելիության հղումներ

Ոստիկանության տվյալներով ընդդիմության հանրահավաքին 5-6 հազար մարդ է մասնակցել


Հայաստանի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել փետրվարի 18-ին Մատենադարանի հարակից տարածքում տեղի ունեցած հանրահավաքի մասին:

Օրենքի պահապաններն արձանագրում են, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված հանրահավաքը սկսվել է ժամը 17:20-ի սահմաններում, հանրահավաքին մասնակցել է 5-6 հազար մարդ եւ եզրափակվել է ժամը 18.30-ի սահմաններում սկսված արտոնված երթով:

«Հանրահավաքի ընթացքում ոստիկանությունը պահպանել է պատշաճ կարգուկանոն, ինչի շնորհիվ հասարակական կարգի որեւէ խախտում տեղի չի ունեցել», - ասվում է ոստիկանության պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում:

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցները, ովքեր լուսաբանել են հանրահավաքը, արձանագրում են, որ սա վերջին 1 տարվա ընթացքում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կազմակերպած ամենաբազմամարդ հանրահավաքներից մեկն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG