Մատչելիության հղումներ

Եգիպտոսում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել են երեք նախկին նախարարներ


Կոռուպցիայի մեղադրանքով Եգիպտոսում ձերբակալվել են երեք նախկին նախարարներ, այդ թվում` ներքին գործերի նախկին նախարարը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ` նոր կառավարությունն այս քայլով փորձում է հանդարտեցնել երկրում շարունակվող բողոքի ցույցերը:

Մայրաքաղաք Կահիրեում այսօր կանցկացվի «հաղթանակի քայլերթ»:

Իշխանափոխությունից մեկ շաբաթ անց էլ տանկերը շարունակում են կանգնած մնալ Կահիրեի կենտրոնում, նախկինի նման փակ են դպրոցները, բանկերը:

Եգիպտոսի իշխանությունն այժմ գտնվում է Զինվորական բարձրագույն խորհրդի ձեռքում:

Հասարակական ակտիվիստները գեներալներից պահանջում են ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, հնարավորինս արագ անցկացնել արդար ընտրություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG