Մատչելիության հղումներ

Դիվերսիոն գործողություն շփման գծում. հայկական կողմը կորուստներ չի կրել


Այսօր առավոտյան հերթական դիվերսիոն գործողությունն է արձանագրվել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գոտում:

«Այսօր` փետրվարի 17-ին առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում շփման գոտու հյուսիսարեւելյան հատվածում (Ջրաբերդի ուղղությամբ) հակառակորդը հերթական անգամ դիմել է դիվերսիոն գործողության: Հանդիպելով [Ղարաբաղի] Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը, թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի», - ասված է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրությունում:

«Ըստ նախնական տվյալների` հակառակորդն ունի կորուստներ, ինչի մասին հաստատել են նաեւ ադրբեջանական աղբյուրները: Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել», - տեղեկացնում է Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը:

Day.az ինտերնետային պարբերականը փոխանցում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից ստացած տեղեկությունը, ըստ որի` այսօր առավոտյան ժամը 8:15 շփման գծի տվյալ հատվածում «Հայաստանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման արդյունքում» ադրբեջանցի 20-ամյա զինվոր է վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG