Մատչելիության հղումներ

Մարզերում` ձնաբքեր, փակ ավտոճանապարհներ


Այսօր ժամը 15-ի դրությամբ Հայաստանում ավտոճանապարհները փակ են եղել Արագածոտնի մարզի Նիգավան, Ձորագլուխ, Գեղարքունիքի մարզի Մադինա, Վերին Գետաշեն, Սեմյոնովկա, Շիրակի մարզի Թավշուտ, Սիզավետ, Մեծ եւ Փոքր Սեպասար, Լեռնագյուղ բնակավայրերում:

Արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տեղեկագրի համաձայն, նույն ժամի դրությամբ փակ է եղել Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհը` ինչպես Վայոց Ձորի, այնպես էլ Գեղարքունիքի մարզերից:

Ճանապարհները ձյունից եւ սառույցից մաքրելու համար բոլոր մարզերում` բացառությամբ Արմավիրի եւ Տավուշի մարզերից, աշխատում է ընդհանուր առմամբ 130 միավոր տեխնիկա:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են նաեւ երեկ երեկոյան, անցած գիշեր եւ այսօր առավոտյան Հայաստանի մի շարք ավտոճանապարհների վրա արձանագրված ձնաբքերի մասին, որոնց հետեւանքով տեղի են ունեցել ավտովթարներ, մեքենաներ են մխրճվել ձնակույտերի մեջ: Փրկարարների օգնությամբ մեքենաները դուրս են բերվել, զոհերի կամ վիրավորների մասին չի հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG