Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը հավանություն տվեց ռուսական ռազմաբազայի մասին փաստաթղթին


Հայաստան -- Ռուսական ռազմաբազան Գյումրիում, արխիվ
Հայաստան -- Ռուսական ռազմաբազան Գյումրիում, արխիվ
Հայաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) երեքշաբթի օրը հրապարակեց Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարաձգման վերաբերյալ հայ - ռուսական արձանագրության սահմանադրականության վերաբերյալ որոշումը:

«Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 1995 թվականի մարտի 16-ին ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 արձանագրության քննության արդյունքում Սահմանադրական դատարանը որոշեց, որ թիվ 5 արձանագրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՍԴ-ի մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանը:

Այս արձանագրությունը ստորագրվել է անցյալ տարի օգոստոսի 20-ին Երեւանում` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած այցի ժամանակ:

1995 թվականի փաստաթղթում կատարված փոփոխություններով, մասնավորապես, պայմանագրի գործողության ժամկետ է սահմանվում 49 տարին` նախկին 25-ի փոխարեն:

Այդ փոփոխություններով ամրագրվում է նաեւ, որ «ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG