Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը համանախագահներին ներկայացրել է իրավիճակը շփման գծում


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ընդունել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համանախագահների խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայ - ադրեբաջանական շփման գծում` նշելով, որ հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը:

Միաժամանակ, նախարարը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների ու հատկապես դիպուկահար գործողությունների ակտիվացման կապակցությամբ, որի չեզոքացման ուղղությամբ հայկական կողմը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ:

Սեյրան Օհանյանը մտահոգություն է հայտնել նաեւ գերիների վերադարձման վերաբերյալ 2010 թվականի հոկտեմբերին Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածությունների` Ադրբեջանի կողմից ոչ լիարժեք կատարման եւ գործընթացին խոչընդոտելու կապակցությամբ, ասված է պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունում:

Հանդիպման մասնակիցները միակարծիք են եղել հրադադարի ռեժիմի պահպանման, ինչպես նաեւ վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման կարեւորության շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG