Մատչելիության հղումներ

Համանախագահները ժամանեցին Բաքու


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները այսօր ժամանել են Ադրբեջան: Այդ մասին հայտնում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը:

Ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն ասել է, թե իրենց առաքելությունը ընթացիկ ջանքերի առաջմղումն է` փորձելու համար հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման «բազային սկզբունքների» հավանության արժանանալուն:

«Հայաստանում մենք հանդիպեցինք նախագահի եւ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարությունների ղեկավարների հետ: Վաղը Բաքվում մենք ծրագրում ենք հանդիպել Ադրբեջանի նախագահի, արտգործնախարարի եւ եթե ստացվի` պաշտպանության նախարարի հետ», - «Թրենդ»-ի վկայությամբ` փոխանցել է ֆրանսիացի համանախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG