Մատչելիության հղումներ

Հայաստանում գայլ սպանելու համար դրամական պարգեւ սահմանվեց


Նկատի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի տարածքում վերջին տարիներին նկատվում է գայլերի թվաքանակի շեշտակի աճ, կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց թվաքանակի կարգավորման եւ միջոցառումների իրականացման կարգը։

Ոչնչացված յուրաքանչյուր մեկ գլուխ գայլի համար պարգեւատրման չափը սահմանվեց 100 հազար դրամ (շուրջ 275 դոլար), բնապահպանության նախարարությանը նշված գումարը վճարելու համար հատկացվեց 10 միլիոն դրամ։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով` համանման որոշում է ընդունվել Լեռնային Ղարաբաղում, ինչի շնորհիվ կարճ ժամկետում կանխվել է գայլերի թվաքանակի կտրուկ աճը։


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG