Մատչելիության հղումներ

Շիրակի մի շարք համայնքներում ավտոճանապարհները փակ են


Այսօր առավոտյան ժամը 11:00-ի դրությամբ ավտոճանապարհները փակ են եղել Շիրակի մարզի Շաղիկ, Բերդաշեն, Ծաղկուտ, Գառնառիճ, Ալվար, Պաղակն, Ձորակերտ, Արտենիս, Դարիկ, Լորասար, Եղնաջուր համայնքներում:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից ստացված հաղորդագրության համաձայն` այլ մարզերում փակ կամ դժվարանցանելի ճանապարհներ չկան:

Տեղացած առատ ձյան պատճառով փետրվարի սկզբից երկրի մարզերում պարբերաբար փակվում կամ դժվարանցանելի են դառնում մի շարք ավտոճանապարհներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG