Մատչելիության հղումներ

Հայաստանի առաքելության ղեկավարը հանդիպել է ՆԱՏՕ-ի ԽՎ-ի գլխավոր քարտուղարի հետ


ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը երեկ հանդիպել է Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դեյվիդ Հոբսի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի եւ Հայաստանի Ազգային ժողովի համագործակցության, այս տարվա մայիսին Վառնայում կայանալիք ՆԱՏՕ-ի ԽՎ-ի գարնանային, ինչպես նաեւ Բուխարեստում նախատեսվող աշնանային նստաշրջանների օրակարգերի հետ կապված հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG