Մատչելիության հղումներ

Դինքի սպանության հետ կապված` քննություն է սկսվել շուրջ 30 պաշտոնյաների նկատմամբ


Ստամբուլի` հատուկ լիազորություններով օժտված դատախազը «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ քննություն է սկսել ավելի քան երեք տասնյակ պաշտոնյաների նկատմամբ` կազմակերպված հանցագործության հատկանիշներով, հաղորդում է թուրքական Hurriyet պարբերականը:

Jumhuriyet թերթը, իր հերթին, թվարկում է հիշյալ պաշտոնյաներից ոմանց անունները` Ստամբուլի նախկին նահանգապետ Մուամեր Գյուլեր, ոստիկանության հետախուզության պետ Ռամազան Աքյուրեք, Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահ, Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ալթայ եւ նույն քաղաքի ժանդարմերիայի նախկին հրամանատար Յոզ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ Թուրքիան պետք է 133 հազար եվրո փոխհատուցում վճարի` Հրանտ Դինքի կյանքը պաշտպանելու իր պարտականությունը չկատարելու համար:

Դինքի ընտանիքը պնդում է, որ «Ակոս»-ի խմբագրապետի սպանության հետ կապված մի շարք ապացույցներ վերացվել կամ անտեսվել են պաշտոնյաների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG