Թունիսի ներքին գործերի նախարարության որոշմամբ կասեցվել է հունվարի 14-ին փախուստի դիմած երկրի նախկին նախագահ Բեն Ալիի կուսակցության գործունեությունը:
Քննարկվում է նաեւ Բեն Ալիի պաշտոնավարման 23 տարիների ընթացքում հսկայական ազդեցություն ունեցած` Ժողովրդական սահմանադրական միավորում կուսակցության լուծարման հնարավորությունը:
Իրավիճակը Թունիսում շարունակում է լարված մնալ: Նախօրեին երկրի հյուսիսում գազազած ամբոխը ավերել եւ հրի է մատնել ոստիկանության բաժանմունքներից մեկը, այն բանից հետո, երբ մի ոստիկան կրակ է բացել ու սպանել առնվազն երկու ցուցարարների:
Երկրի հարավում նույնպես վիճակն անկայուն է: Այս գիշեր անվտանգության ծառայությունների հետ բախումներ են տեղի ունեցել, մեկ ցուցարար զոհվել է: