Եգիպտոսի խորհրդարանը կիրակի օրը որոշեց դադարեցնել նստաշրջանները, մինչեւ դատարանը որոշում չընդունի նախորդ ընտրությունների վիճահարույց արդյունքների վերաբերյալ։
Եգիպտոսի խորհրդարանում գերիշխող մեծամասնություն ունի Հոսնի Մուբարաքի կուսակցությունը, բայց ըստ դիտորդների` անցած աշնանը խորհրդարանական ընտրությունները անցկացվել են լայնածավալ խախտումներով։
Խորհրդարանի նախագահը այսօր հայտարարեց, թե նստաշրջանները դադարեցվում են անորոշ ժամանակով, մինչեւ անցած ընտրությունների վերաբերյալ որոշումներ կայացնելը։
Վարչական բարձրագույն դատարանը հայտարարել էր, որ ընտրությունները չեն կայացել։ Դատարանը այս մասին հայտարարեց այն բանից հետո, երբ իշխանությունները անտեսել էին դատարանի որոշումը վիճարկելի տարածքներում վերաքվեարկություն ացկացնելու համար։
DPA գործակալությունը հաղորդում է, որ դատարանները սկսել են ուսումնասիրել անցած ընտրությունների արդյունքները։