Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կիրակի օրը մտահոգություն է հայտնել Եգիպտոսի իրավիճակի կապակցությամբ


Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Մյունխենում ասել է, որ Եգիպտոսի հուզումները կարող են ազդեցություն թողնել տարածաշրջանի կայունության վրա։

Մյունխենում անցկացվող անվտանգության հարցերով համաժողովի շրջանակներում նա հանդիպել է Մերձավոր Արեւելքի խաղաղ կարգավորման միջնորդների՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Եվրամիության եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ։

Բան Կի-մունը նշել է, որ Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը «առանցքային» դեմք է իսրայելցիներին ու պաղեստինցիներին հաշտեցնելու գործընթացում։

Ավելի վաղ, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք
Օբաման Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարներին առաջարկել էր համատեղ քննարկել Եգիպտոսի իրավիճակը։

Սպիտակ տունը ներկայացրել է Օբամայի դիրքորոշումը, որտեղ Միացյալ Նահանգների նախագահը մտահոգություն է հայտնել Եգիպտոսում լրագրողների ու իրավապաշտպանների նկատմամբ հարձակումների կապակցությամբ եւ կոչ է արել ազատ արձակել բոլոր անօրինական ձերբակալվածներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG