Մատչելիության հղումներ

Բազմահազարանոց հանրահավաք Բելգրադում


Տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել այսօր Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի կենտրոնում անցկացված հակակառավարական հանրահավաքին:

Սերբիայի առաջադիմական կուսակցության առաջնորդ Տոմիսլավ Նիկոլիչի կազմակերպած ակցիայի մասնակիցները, որոնց մի մասը ժամանել էին երկրի այլ քաղաքներից, հավաքվել են խորհրդարանի շենքի դիմաց` կրելով «Դեմոկրատական կուսակցություն, գնալու ժամանակն է», «Մենք քաղցած ենք» եւ նման այլ գրություններով պաստառներ:

Լրատվական գործակալությունները նշում են, որ վերջին մի քանի տարիների համար աննախադեպ մեծ այս հանրահավաքի նպատակն էր 2012 թվականին նախատեսված ընտրություններից առաջ ի ցույց դնել ընդդիմության ուժը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG