Մատչելիության հղումներ

Պատժամիջոցներ Թուրքիայի եւ Իրանի ընկերությունների նկատմամբ


Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի եւ Թուրքիայի 5 ընկերությունների եւ 6 ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք, ամերիկյան գերատեսչության տեղեկություններով, առնչվել են Իրանում հրթիռային ծրագրի զարգացմանը:

Ինչպես ասվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հայտարարության մեջ, իրանցի Միլադ Ջաֆարիի ղեկավարությամբ գործող ընկերությունների ցանցը Իրանին է մատակարարել հրթիռային ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ նյութեր, մասնավորապես` ալյումինե եւ պողպատե ձուլվածքներ:

2007-2008 թվականներին մատակարարված նյութերի գումարը կազմել է շուրջ 7 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG