Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Իրանին կոչ է անում դադարեցնել մահապատիժները


Միացյալ Նահանգները Իրանին կոչ է արել դադարեցնել մահապատիժները։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը խորը մտահոգություն է հայտնել ծագումով իրանցի Հոլանդիայի քաղաքացի Զահրա Բախրամիին մահապատժի ենթարկելու կապակցությամբ։ Նա կախաղան հանվեց անցած շաբաթ օրը։

Իրանի իշխանությունները նրան մեղադրել էին թմրանյութեր պահելու եւ տարածելու մեջ, սակայն լրատվական գործակալությունները նշում են, որ 46-ամյա կինը ձերբակալվել էր 2009 թվականին, երբ այցելելով հայրենիք` մասնակցել էր հակակառավարական ցույցերին։

Amnesty International իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, միայն 2009 թվակաի ընթացքում Իրանում առնվազն 388 մարդ մահապատժի է ենթարկվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG