Մատչելիության հղումներ

Վախճանվել է Մայր Աթոռի երիցագույն միաբանը


Այսօր կյանքի 91-րդ տարում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբան Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Հուսիկ արքեպիսկոպոսը մեկ տարուց ի վեր անկողնային վիճակում էր` բժիշկների հսկողության եւ Սուրբ Գայանե վանքի միանձնուհիների խնամքի ներքո:

Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանը (ավազանի անունով` Ազատ) ծնվել է 1920 թվականին Սեբաստիա քաղաքում (Թուրքիա)։ Հայաստան է ներգաղթել 1947 թվականին: Ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգեւոր ճեմարանում։ 1961 թվականին նշանակվել է Ադրբեջանի թեմի առաջնորդ։ 1962 թվականի հոկտեմբերին ձեռնադրվել է եպիսկոպոս` ձեռամբ Վազգեն առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի։ Բազմամյա ծառայության համար Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից արժանացել է Հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո շքանշանի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG