Մատչելիության հղումներ

Մուբարաքի նախագահության օրոք առաջին անգամ նշանակվել է փոխնախագահ


Հոսնի Մուբարաքը (աջից) սեղմում է իր նորանշանակ տեղակալ Օմար Սուլեյմանի ձեռքը, Կահիրե, 29-ը հունվարի, 2011թ.
Հոսնի Մուբարաքը (աջից) սեղմում է իր նորանշանակ տեղակալ Օմար Սուլեյմանի ձեռքը, Կահիրե, 29-ը հունվարի, 2011թ.
Եգիպտոսում նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնավարման 30 տարիների ընթացքում առաջին անգամ նշանակվել է փոխնախագահ:

Այդ պաշտոնը ստացել է Եգիպտոսի հետախուզական ծառայության ղեկավար Օմար Սուլեյմանը:

Այսօր ավելի վաղ, հիշեցնենք, հրաժարական էր ներկայացրել Եգիպտոսի կառավարությունը:

Բողոքի ցույցերը, մինչդեռ, շարունակվում են, եւ հաղորդումներ կան ցուցարարների ու անվտանգության ուժերի ներկայացուցիչների նոր բախումների մասին. առնվազն երեք մարդ է զոհվել երկրի ներքին գործերի նախարարության շենքի գրոհի փորձի ժամանակ:

«Ազ Ջազիրա» հեռուստակայանի տվյալներով, զոհերի թիվը հինգ օրերի ընթացում անցել է 100-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG