Մատչելիության հղումներ

Պարզվել է «Դոմոդեդովո»-ի ահաբեկչությունն իրականացրած մահապարտի ինքնությունը


Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը այսօր հայտարարել է, որ հունվարի 24-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչություն իրականացրած մահապարտը ծնունդով հյուսիսկովկասցի 20-ամյա երիտասարդ է եղել:

Մարկինն ասել է, որ քննիչներին հայտնի է մահապարտի անունը, սակայն չի հրապարակվի, քանի դեռ աշխատանքներ են տարվում ահաբեկչության կազմակերպիչներին ու նրանց հանցակիցներին բացահայտելու ուղղությամբ:

Քննիչների կարծիքով, պայթյունն իրականացվել է միջազգային ժամանման սրահում, որովհետեւ ահաբեկչության թիրախ են հանդիսացել առաջին հերթին օտարերկրացիները:

Հունվարի 24-ի պայթյունի հետեւանքով զոհվել էին 35 մարդ եւ վիրավորվել ավելի քան 120 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG