Մատչելիության հղումներ

Կալանավորվել են ոստիկանության փոխգնդապետը եւ նրա որդիները


Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ոստիկանության Արարատի բաժնին կից ՊՊՎ (պարեկապահակային վարչություն) պահպանության բաժանմունքի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռ. Արթենյանին, նրա ավագ որդուն` ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնի հերթապահ տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Ս. Արթենյանին, եւ կրտսեր որդուն` Սր. Արթենյանին, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորում:

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն` «նախաքննությամբ պարզվել է, որ 2011 թվականի հունվարի 21-ին` ժամը 23:50-ի սահմաններում, Ռ. Արթենյանը, իր որդիների հետ միասին, իրենց ծառայողական պարտականությունները կատարող` ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Ա. Ասատրյանի, անչապահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր Ռ. Սաղաթելյանի եւ նույն բաժանմունքի տեսուչ Ռ. Միսակյանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով նրանց պատճառել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»:

Նախաքննությունը շարունակվում է:

Հաղորդագրությունում թվարկված անձանց անունները չեն նշվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG