Մատչելիության հղումներ

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը կքննարկի ռուս - ամերիկյան պայմանագիրը


Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը` Դաշնության խորհուրդը այսօր կքննարկի նախօրեին ստորին պալատի` Պետդումայի կողմից վավերացված ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին ռուս - ամերիկյան համաձայնագիրը:

Անցած տարվա ապրիլին Պրահայում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած փաստաթղթով նախատեսվում է, որ երկու երկրները պետք է մեկ երրորդով կրճատեն իրենց միջուկային սպառազինությունները:

Երեկ փաստաթղթի վավերացմանը կողմ են քվեարկել Պետդումայի 350, ձեռնպահ` 1, դեմ` 96 պատգամավորներ:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ռուսաստանցի գործընկեր Դմիտրի Մեդվեդեւի հետ հեռախոսազրույցում ողջունել է Պետդումայի կողմից համաձայնագրի վավերացումը:

Ամերիկյան Սենատը փաստաթուղթը վավերացրել է անցած տարվա դեկտեմբերի 23-ին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG