Մատչելիության հղումներ

Ահմադինեժադը հորդորում է Սալեհիին հաստատել արտգործնախարար


Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը այսօր հատուկ նամակով դիմել է խորհրդարանին եւ կոչ արել` 2009 թվականից Իրանի ատոմային էներգետիկայի ծրագիրը ղեկավարող Ալի Աքբար Սալեհիին հաստատել արտաքին գործերի նախարարի պաշտոնում։

Սալեհին կատարում է արտգործնախարարի պարտականություններն այն բանից հետո, երբ Ահմադինեժադը անցյալ տարվա դեկտեմբերին պաշտոնանկ է արել Մանուչեհր Մոթաքիին։

Սալեհին Մոհամադ Խաթամիի նախագահության օրոք նաեւ զբաղեցրել է Վիեննայում տեղակայված Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի ներկայացուցչի պաշտոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG