Մատչելիության հղումներ

Ստամբուլում շարունակվում են բանակցությունները Իրանի հետ


Ստամբուլում արդեն երկրորդ օրն է շարունակվում Իրանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ 5 պետությունների եւ Գերմանիայի ներկայացուցիչների բանակցությունների նոր փուլը:

Իրանի պատվիրակությունը ղեկավարում է երկրի միջուկային հարցերով գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի պատվիրակությունը` Եվրամիության արտաքին կապերի եւ անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը:

Դիվանագետները հայտարարել են, որ պատրաստ են քննարկել Իրանի կողմից վերամշակված ցածր հարստացմամբ ուրանը Թեհրանի բժշկական ռեակտորի համար միջուկային վառելիքի հետ փոխանակման առաջարկը:

Կողմերի միջեւ բանակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել անցած տարվա դեկտեմբերին Ժնեւում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG