Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները պարտավորվում է ներդրումներ կատարել հանուն Հարավարեւելյան Եվրոպայի ու Եվրասիայի կանանց ապագայի


ԱՄՆ Պետքարտուղարության նախաձեռնությամբ Հայաստանից 22 կին գործարարներ կմասնակցեն հունվարի 24-26-ը Ստամբուլում կայանալիք տարածաշրջանային համաժողովին:

Այս համաժողովով մեկնարկում է «Ներդրում հանուն ապագայի» ծրագիրը, որով նախատեսվում են Հարավային ու Արեւելյան Եվրոպայի եւ Եվրասիայի կանանց համար փորձի փոխանակումներ, խորհրդատվություն եւ աշխատաժողովներ:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն, այս ծրագրով «Միացյալ Նահանգները պարտավորվում է ներդրումներ կատարել հանուն Հարավարեւելյան Եվրոպայի ու Եվրասիայի կանանց ապագայի»:

«Ներդրում հանուն ապագայի» ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեւավորել Եվրոպայում կա¬նանց տնտեսական հնարավորությունների բարելավման գաղա¬փարին նվիրված անձանց ցանց, տրամադրել դրամաշնորհներ, իրականացնել կրթական փոխանակումներ եւ ապահովել խորհրդատվություն Հարավարեւելյան Եվրոպայի ու Եվրասիայի կանանց համար, ինչպես նաեւ գործարար ոլորտի միջազգային ու տարածաշրջանային առաջադեմ գործիչների հետ քննարկումներ անցկացնել կանանց համար տնտեսական հնարավորությունների մեծացման հարցի շուրջ:

Ծրագրի հեռահար նպատակներից մեկը կին գործարարների ցանցի ձեւավորումն է, ովքեր կզբաղվեն ոչ միայն իրենց բիզնեսի հարցերով, այլ նաեւ որպես խորհրդատուներ հանդես կգան գործարար դաշտ նոր մուտք գործող կանանց համար, ինչպես նաեւ կաշխատեն իրենց երկրներում գործարարության համար բարենպաստ միջավայր ապահովելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG