Մատչելիության հղումներ

Թունիսում եռօրյա սուգ է հայտարարվել


Թունիսի ժամանակավոր կառավարությունը այսօրվանից հայտարարել է համազգային սուգ, որը կտեւի 3 օր:

Թունիսի նախագահ Զին Աբիդին բեն Ալիի պաշտոնանկությանը հանգեցրած իրադարձությունների ժամանակ, վերջին տվյալներով, զոհվել է մոտ 100 մարդ:

Առաջիկա երկու ամսում Թունիսում պետք է անցկացվեն նախագահի արտահերթ ընտրություններ:

Ժամանակավոր կառավարությունը որոշել է համաներմամբ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին:

Թունիսը լքած եւ Սաուդյան Արաբիա փախած Զին Աբիդին բեն Ալիի երբեմնի կուսակից նախարարները, որոնք պահպանել են ժամանակավոր կառավարությունում իրենց պաշտոնները, հրաժարվել են նախկին նախագահի ղեկավարած կուսակցությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG