Մատչելիության հղումներ

Թուրքական նորաձեւություն` Անիի ավերակներում


Ստամբուլաբնակ թուրք լուսանկարիչ Սենոլ Ալթունը լեհ մոդել Անա Զալեւսկային եւ չեխ մոդել Կարոլին Մաչովային լուսանկարել է Անիի ավերակներում:

Նորաձեւության ձմեռային հավաքածու ներկայացնող մոդելները լուսանկարվել են Անիի Մայր տաճարի, Տիգրան Հոնենցի, Փրկչի եկեղեցու եւ կիսավեր մյուս կառույցների մոտակայքում եւ ներսում:

Ֆոտոսեսիան արվել է Elle Turkey ամսագրի դեկտեմբերյան համարի համար:

Հունվարի 6-ին Fashion Gone Rogue բլոգում լուսանկարների հրապարակումից հետո բլոգում ակտիվ քննարկումներ են սկսել հայերը, ովքեր «ծաղր» եւ «անհարգալից վերաբերմունք» են որակել արված ֆոտոշարքը, եւ դժգոհություն հայտնել, որ լուսանկարների նկարագրությունում որեւէ տեղ նշված չէ, որ դրանք հայկական հուշարձաններ են:

Ֆոտոսեսիան վրդովմունքի եւ բողոքի ալիք է առաջացրել նաեւ հայ բլոգերների մոտ եւ սոցիալական կայքերում:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG