Հայ - ադրբեջանական հարաբերությունների մասին առաջին գեղարվեստական «Ընդհատված երգը» ֆիլմի www.prervannaya-pesnya.ru պաշտոնական կայքի շնորհանդեսը կայացել է այսօր Մոսկվայում` հայ եւ ադրբեջանցի համայնքների մոտ 50 ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նախագծի եւ դրա ստեղծողների մասին տեղեկատվությամբ կայքը ունի 6 բաժին, այդ թվում` «Ղարաբաղյան հակամարտություն», «Զանգվածային լրատվամիջոցները մեր մասին». այս բաժնում դրական արձագանքներից զատ կան նաեւ հղումներ ադրբեջանական լրատվամիջոցների նյութերին, որոնք, ինչպես ասված է նախագծի մամուլի քարտուղարի հաղորդագրությունում, «Ընդհատված երգի» վարկաբեկմանն ուղղված քարոզարշավ են ծավալել»:
«Ընդհատված երգը» կինոնկարի ստեղծման գաղափարը Մոսկվայում բնակվող մի խումբ հայ երիտասարդներինն է: Կինոնկարի պրեմիերան կկայանա Մոսկվայում մայիսի վերջին, այնուհետեւ նպատակ կա ֆիլմը ցուցադրել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Մերձավոր Արեւելքի եւ բալկանյան որոշ երկրների մեծ էկրաններին: