Մատչելիության հղումներ

Սուդանում անկախության հանրաքվեն կայացել է


Սուդանի հարավային շրջանի անկախության հարցով հանրաքվեն ավարտվում է. հունվարի 15-ը մեկ շաբաթ տեւած քվեարկության վերջին օրն է:

Պաշտոնական տվյալներով` 3.9 միլիոն գրանցված ընտրողներից քվեարկությանը արդեն մասնակցել է 60 տոկոսը, ինչը նշանակում է, որ հանրաքվեն կայացած է։

Հանրաքվեի արդյունքում հարավային շրջանը կարող է անջատվել Սուդանից եւ անկախ պետություն դառնալ։

Սուդանի իշխող կուսակցությունը ուրբաթ օրը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Հարավային Սուդանի անկախությունը, բայց սահմանների ու նավթի հարցը պետք է դառնան բանակցությունների առարկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG